close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ու՞մ անունից է խոսում գործակալ «օմեգա Արոն» և ի՞նչ գին է վճարելու Հայաստանը դրա համար

Հասարակություն

15 Մարտի 2022, 23:54
 Ու՞մ անունից է խոսում գործակալ «օմեգա Արոն» և ի՞նչ գին է վճարելու Հայաստանը դրա համար
ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող գործակալ «օմեգա Արոն», որին թուքական ԶԼՄ-ներից մեկը ԱրաԲատ էր անվանել, թուրքական «Անադոլու» գործակալությանը հարցազրույց է տվել և ասել է. «ՀՀ բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»...
 
Նախ, հետաքրքիր է իմանալ, թե սույն կերպարը «բնակչություն» ասելով ու՞մ նկատի ունի... Հավանաբար, վերջին ԱԺ ընտրություններին իրենց ձայն տված 680 հազար ընտրողներին, որոնք կազմում են ԸՆԴՀԱՆՈՒՐ ընտրողների մոտ 27 տոկոսը... Պարզվում է, գործակալ «օմեգայի» համար իրենց ձայն տված մոտ 27 տոկոս այդ մասսան էլ «ժողովուրդն» է... Մյուսների կարծիքը թրքասեր կապիտուլյանտներին հետաքրքիր չէ...
 
Հետաքրքիր է նաև ԱրաԲատից իմանալ, թե այդ երբ է Հայաստանը դեմ եղել կամ նախապայմաններ առաջ քաշել Անկարայի հետ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պահով, որ հիմա իր նմանն այդ մասին բարձրաձայնում է... Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները միշտ էլ ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, որին միշտ չի համաձայնել Անկարան՝նախապայմաններով փակուղի մտցնելով Երևանի հետ տարվող բանակցությունները...
 
Գործակալ «օմեգան» լավ կլինի պարզաբանի, թե իրենց կապիտուլյանտ և ադրբեջանցիների կողմից նվաստացված իշխանությունն արդյոք ընդունել է դեռ 2021 թ-ի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Հայաստանին առաջադրված 5 շանտաժ-նախապայմանները, որոնց ընդունումից հետո նոր Անկարան պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և բացել սահմանները... Այս 5 նախապայամններին վերջերս գումարվեցին նաև Բաքվի 5 շանտաժ-նախապայմամները՝իբր Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար, որոնցից գոնե երեքը մեզ համար անընդունելի են... Ամենակարևորն՝ Ալիևը պահանջում է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս... Պատահական չէ, որ դրանից հետո որոշ թրքասեր քայլիստներ հայտարարեցին, որ պետք է ուսումնասիրել այդ հարցը, որը նշանակում է, որ Նիկոլ Անհողի իշխանությունը պատրաստ է հրաժարվել Արցախից...
 
Գործակալ «օմեգայի» և այլ քայլիստների հայտարարություններն ապացուցում են, որ հողատու Նիկոլի իշխանությունը պատրաստ է թուրքերին քծնելու համար կատարել վերջիններիս ամենանվաստացուցիչ պահանջները և հրաժարվել Արցախից...
 
Գագիկ Համբարյան
 
Քաղաքագետ
 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica