close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքվի բռնապետսկան վարչախմբին զայրացրել է՝ երեկ ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնում անցկացրած գիտաժողովը․ Ոսկանյան

Հասարակություն

15 Մարտի 2022, 23:36
 Բաքվի բռնապետսկան վարչախմբին զայրացրել է՝ երեկ ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնում անցկացրած գիտաժողովը․ Ոսկանյան

Բաքվի բռնապետսկան վարչախմբին զայրացրել է, որ երեկ ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնում անցկացրել ենք պարսից միջնադարյան հռչակավոր բանաստեղծ Նիզամի Գանջավիին նվիրված գիտաժողով։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է տելեգրամի իր էջում:

«Ինչպես գիտաժողովի ելույթում ճշմարտացիորեն նշեց մեր իրանցի գործընկերներից մեկը, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն իր անվանումը յուրացրել է Իրանից, իր «ազգային բանաստեղծին» յուրացրել է իրանական միջնադարյան պոետներից և այսպես շարունակ, սակայն իր էությամբ մնացել է հակաիրանական միավորում։

Եվ ահա, սեփական ինքնության, պատմության, լեզվի, մշակույթի և քաղաքակրթության հետ կապված խոշորագույն խնդիրներ ունեցող այս արհեստածին կազմավորման բռնապետը դեռ համարձակվում է հոխորտալ և պահանջներ ներկայացնել, բացի Թուրքիայից, իր բոլոր մյուս հարևան երկրներին։

#մահ_թշնամուն»,- գրել է Ոսկանյանը։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica