close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի 5 կետերի ստորագրումը՝ սեփական մահապատժի դատավճիռ

Հասարակություն

14 Մարտի 2022, 18:42
 Ադրբեջանի 5 կետերի ստորագրումը՝ սեփական մահապատժի դատավճիռ
Կործանարար «Խաղաղություն»
 
Ադրբեջանի առաջ քաշած այս «հիմնական սկզբունքներով» խաղաղության համաձայնագրի ստորագրումը սեփական մահապատժի դատավճիռ է լինելու։
 
Այն բերելու է՝
 
․ Արցախի ամբողջական հանձնմանն Ադրբեջանին ու լիակատար հայաթափմանը,
 
․ Հայաստանի Հանրապետության լիակատար կապիտուլյացիայի՝ իր բոլոր հնարավոր վտանգներով, սպառնալիքներով և կործանարար հետևանքներով,
 
․ Ադրբեջանի և տասնյակ հազարավոր ադրբեջանցիների դատական հայցերի ընդդեմ Հայաստանի՝ գույքային և ֆինանսական փոխհատուցման պահանջներով, քանի որ նման պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն նշանակելու է ՀՀ կողմից մոտ 30 տարի "Ադրբեջանի տարածքների օկուպացիայի" ընդունում,
 
․ Սյունիքի աստիճանական հայաթափմանը, թրքացմանը և վերջնական կորստի,
 
․ ապագայում Արցախի վերաազատագրման համար պատերազմի դեպքում ազգային-ազատագրական պատերազմ մղելու դիրքերից հանդես գալու հնարավորության կորստի, քանի որ ցանկացած նման փորձ ի սկզբանե աշխարհի կողմից դիտվելու է որպես ՀՀ կողմից Ադրբեջանի նկատմամբ ագրեսիա,
 
․ ազգային ինքնության խորը ճգնաժամի, որի հաղթահարումը թերևս անհնար կլինի․․․
 
Որքան էլ որ «խաղաղությունը» ցանկալի է բոլորիս համար, թշնամու այս նախապայմաններով ստորագրված "խաղաղության պայմանագիրը" մեզ ոչ թե խաղաղություն է բերելու, այլ կործանում։
 

Ալվինա Աղաբաբյան

ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դասախոս

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica