«Ի՞նչ սկզբունքների հիման վրա տեղի ունեցան սահմանային բաժանումները». Սեյրան Օհանյանը հանդիպել է հայաստանյան բուհերի ուսանողների հետ
Քաղաքական

Մարտի 11-ին հանդիպելով հայաստանյան բուհերի ուսանողների հետ՝ ներկայացրել եմ օբյեկտիվ, բազմակողմանի վերլուծություններով հիմնավորված իմ տեսակետը՝ «Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգային խնդիրները աշխարհաքաղաքական զարգացումների ու տարածաշրջանային հնարավոր իրադարձությունների համատեքստում» թեմայի վերաբերյալ և պատասխանել հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին.
-Ի՞նչ սկզբունքների հիման վրա տեղի ունեցան սահմանային բաժանումները, ո՞ր տարածքներն են այժմ գտնվում Ադրբեջանի վերահսկողության ներքո, ո ՞ր պատմական աղբյուրները հաշվի չառնվեցին սահմանների որոշման գործընթացում:
- Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցային փաստաթղթերում արդյո՞ք քննարկվել է Շուշին և Հադրութը Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարցը:
- Արդյո՞ք Շուշին և Հադրութը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ են:
Սեյրան Օհանյան
«Հայաստան» խմբակցության ղեկավար