close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը Երասխում, Արցախում մարտավարական կարևորագույն բարձունքներ է ցանկանում զբաղեցնել՝ Արցախի հայաթափման համար. Սեյրան Օհանյան

Հասարակություն

11 Մարտի 2022, 23:38
 Ադրբեջանը Երասխում, Արցախում մարտավարական կարևորագույն բարձունքներ է ցանկանում զբաղեցնել՝ Արցախի հայաթափման համար. Սեյրան Օհանյան

ՀՀ իշխանությունները չեն կարողանում գնահատել Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հավելելով.

«Ադրբեջանը Երասխում, Արցախում ռազմական սադրանքների է դիմում մարտավարական կարևորագույն բարձունքներ զբաղեցնելու և Արցախի վերջնական հայաթափման նպատակով։ Այդ նպատակին է ծառայում նաև Հայաստանից դեպի Արցախ գազ ապահովող գազատարի պայթեցումն ու բարձրախոսով Արցախի հայկական գյուղերի բնակիչների ահաբեկումը»։

Ըստ Օհանյանի՝ ադրբեջանցիների սադրանքներին ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունների կողմից պահպանվում է լռություն, որովհետև մի կողմից՝ ակնհայտ է, որ պարտված իշխանությունները պետք է հեռանան, մյուս կողմից՝ լռության պատճառը հայկական պետությունների առաջ ծառացած մարտահրավերներն ու առաջնահերթություները չընկալելն է։

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica