Բաքվի բռնապետին լավ կլինի հասկանալ, որ երկու պարանի վրա խաղալ այլևս չի ստացվելու․ Ոսկանյան
Հասարակություն

Բաքվի բռնապետական վարչախմբին խստորեն անհանգստացրել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունն Արցախից Ուկրաինա մարդասիրական օգնության առաքման և ընդհանրապես Արցախն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումից առանձին դիտարկելու հանգամանքը։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է տելեգրամի իր էջում։
«Իրականում պարզ է, որ Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել հետխորհրդային Ադրբեջանի կազմում, սակայն հստակ է նաև այն, որ Բաքվի բռնապետսկան վարչախմբի կողմից կազմակերպվող կամ ուղղորդվող և «օրհնվող» պարբերական հակառուսական գործողություններն ու հռետորաբանությունը չեն կարող անպատասխան մնալ։
Ուստի, Բաքվի բռնապետին լավ կլինի այս կապակցությամբ հիշել հենց ռուսական հայտնի դարձվածքը՝ «зри в корень» և հասկանալ, որ երկու պարանի վրա խաղալ այլևս չի ստացվելու»,- գրել է Ոսկանյանը: