close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կարգը կհեշտանա. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

5 Մարտի 2022, 09:17
 ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կարգը կհեշտանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը մտադիր է հեշտացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն տրամարդելու կարգը։ «Ժողովուրդ» օրաթերթի մերձկառավարական աղբյուրները հայտնում են, որ ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կամ այն վերականգնելու կարգի մեջ փոփոխություններ անելու նախագիծը կամ դրա նախնական տարբերակն այժմ կառավարական կաբինետում է։ Միս ու արյուն ստանալուց հետո այն խորհրդարան կուղարկվի ու կներկայացվի պատգամավորների քննությանը։

ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կարգը պարզեցնելը, ըստ մասնագետների, թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր ունի։ Դրականն այն է, որ սփյուռքի մեր հայրենակիցները ստիպված չեն լինի տարիներով սպասել ու բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնել Հայաստանի քաղաքացի համարվելու համար։ Բացասականն այն է, որ կոմունիկացիաների ապաշրջափակման ու հակառակորդ հարևանների հետ բարիդրացիության գնալու շրջանակներում մեծ է ռիսկը, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ցանկություն ու նպատակ նաև թուրքերն ու ադրբեջանցիները կարող են ունենալ, եւ հեշտացված կարգով ՀՀ անձնագիր ստանալը, փաստորեն, նաև նրանց կարող է հասանելի լինել»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 
 
 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica