close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔՊ-ական պատգամավորները կուլ գնացին համընդհանուր որոշմանը. ովքեր էին կողմ ընդդիմադիր պատգամավորի առաջարկին. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

5 Մարտի 2022, 08:49
 ՔՊ-ական պատգամավորները կուլ գնացին համընդհանուր որոշմանը. ովքեր էին կողմ ընդդիմադիր պատգամավորի առաջարկին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը երեկ մերժեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախագիծը, որով նա առաջարկում էր հեշտացնել զինծառայողներին վարձավճարի փոխհատուցում տրամադրելու կարգը: Այսօրվա դրությամբ վարձով ապրող զինծառայողներից 81-ը խարդախության հոդվածով դատապարտվում են, քանի որ վարձավճարի պայմանագիր կնքել են մեկի հետ, բայց ապրել այլ բնակարանում:

Պատգամավորի նախագիծը կօգնի այսուհետ խուսափել քաշքշուկից և վերջապես ազատել վարձով ապրող զինծառայողներին դատապարտվելու հեռանկարից: Եվ չնայած այն մերժվեց, կային իրականում իշխանական պատգամավորներ, որոնք ընդամենը կուլ գնացին համընդհանուր որոշմանը, ու դա պարզ երևաց դահլիճում:

Օրինակ՝ Սերգեյ Բագրատյանը նիստի ընթացքում խոսեց, խիստ կարևորեց նախագիծը, սակայն չմասնակցեց քվեարկությանը և իր կողմ դիրքորոշումը չամրագրեց քվեարկությամբ: Գուրգեն Մելքոնյանը ևս կողմ էր նախագծին, հանձնաժողովի նիստում էլ կողմ էր քվեարկել, երեկ դեմ քվեարկեց դահլիճում: Հետաքրքիր էր, որ ՔՊ-ականներից ոմանք՝ Տրդատ Սարգսյանը, Ռուստամ Բաքոյանը ու էլի որոշները, կողմ քվեարկեցին Թագուհի Թովմասյանի նախագծին, ապա շտապ փոխեցին իրենց դիրքորոշումը՝ դարձնելով դեմ:

Սոնա Ղազարյանն ու Լուսինե Բադալյանն էլ ձեռնպահ էին քվեարկել, ապա հայտարարել, թե դեմ են: Հայկ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Քրիստինե Պողոսյանը, դահլիճում լինելով, չմասնակցեցին քվեարկությանը։ Արդյունքում նախագիծը ստացավ 22 կողմ, 62 դեմ, 2 ձեռնպահ ձայն»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica