Ռուսաստանը հավանություն է տվել Անթալիայում Կուլեբայի և Լավրովի հանդիպման` Թուրքիայի գաղափարին
Աշխարհ

Մոսկվան լավ գաղափար է համարում, որ Թուրքիան Անթալիայում դիվանագիտական ֆորումում կազմակերպի Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը։
Այս պահին Բելառուսում հանդիպում են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Պատվիրակությունների նախորդ` երկրորդ հանդիպումը կայացել է մարտի 3-ին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է Անթալիայում մարտի 11-13-ը կայանալիք դիվանագիտական ֆորումին ՌԴ և Ուկրիանայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման պատրաստակամության մասին։