close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանցիների կոչերը` այս անգամ Նոր շենում

Հասարակություն

4 Մարտի 2022, 22:40
 Ադրբեջանցիների կոչերը` այս անգամ Նոր շենում

Այսօր՝ մարտի 4֊ին ադրբեջանական զինծառայողները փորձել են ահաբեկել Մարտունու շրջանի Նորշեն գյուղի բնակիչներին՝ կրակահերթեր արձակելով և հայտնի ձայնագրությունը հնչեցնելով։

Ինչպես Նոր շեն համայնքի բնակիչներից մեկը տեղեկացրեց «Ապառաժ»-ին , Նոր շենի մերձակա դաշտերում ռուս խաղաղապահների ներկայությամբ աշխատող գյուղացիներին վախեցնելու և աշխատանքները դադարեցնելու համար թշնամու զինծառայողները կրակահերթ են արձակել դեպի օդ։

Դեպքից հետո ռուս խաղաապահները իրենց հետևակի մարտական մեքենայի փողն ուղղել են դեպի թշնամու դիրքեր և գյուղացիներին ասել, որ ուշադրություն չդարձնեն, չվախենան և հանգիստ շարունակեն աշխատանքները, խոստանալով ապահովել նրանց անվտանգությունը։

Այդ ամենից հետո ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսով մեքենան մոտեցրել են դիրքերին և հնչեցրել հայտնի ձայնագրությունը, որը լսվել է Նոր շեն և Աշան համայնքներում։

«Ապառաժ»-ի տվյալներով նշված համայքներում խուճապային տրամադրություններ չեն նկատվել։

 

Տես նաև՝  Թշնամու ձայների ու «ապագա կա՛»-ի արտացոլանքն Արցախի Նոր շենում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica