close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անկարան բացատրել է, թե ինչպես են «Բայրաքթար»-ները հասել Ուկրաինա

Տարածաշրջան

4 Մարտի 2022, 11:34
 Անկարան բացատրել է, թե ինչպես են «Բայրաքթար»-ները հասել Ուկրաինա

Թուրքիան «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) չի փոխանցել Ուկրաինային՝ որպես օգնություն, նա մասնավոր ընկերությունից է գնել. ասել է Թուրքիայի ԱԳՆ փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը։

2018-2020 թվականներին Ուկրաինան ներմուծել է «Բայրաքթար» TB2 թուրքական գրոհային անօդաչու թռչող սարքեր, որոնց գինը կազմել է մոտ 74 միլիոն դոլար։ Փետրվարի սկզբին նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել երկրում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ընդլայնելու մասին։

««Բայրաքթարը» մասնավոր ընկերության արտադրանք է։ Ուկրաինան նույնպես ցանկանում էր գնել այս ապրանքը մեր ընկերությունից, և նրանց միջև կնքվեց պայմանավորվածություն։ Նրանք տրամադրեցին այս ապրանքը: Ամբողջ աշխարհում այդպես է։ Այսօր Ռուսաստանը, ԱՄՆ-ն ունեն  ռազմարդյունաբերական համալիրի մասնավոր ընկերություններ։ Դրանք կարող են նման պայմանագրեր կնքել երկրների հետ։ Այս երկրները նրանց ինչ-որ բանի չեն պարտավորեցնում։ Սա Թուրքիայից օգնություն չէ, այլ ապրանքներ, որոնք Ուկրաինան գնել է թուրքական ընկերությունից։ Իհարկե, մենք հպարտանում ենք այս ապրանքներով»,- փոխարտգործնախարարի խոսքերն է մեջբերում Sabah թերթը։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica