close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավագանու 10 անդամներ երաշխավորում են պրն․ Մանուչարյանի օրինակելի վարքագիծը․ փաստաբանը միջնորդություն ներկայացրեց

Քաղաքական

3 Մարտի 2022, 17:33
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավագանու 10 անդամներ երաշխավորում են պրն․ Մանուչարյանի օրինակելի վարքագիծը․ փաստաբանը միջնորդություն ներկայացրեց

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի դատավարության ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց նրա խափանման միջոց կալանավորումը ստորագրությամբ չհեռանալու մասին փոխելու վերաբերյալ, դրա հետ միասին ընթերցեց Բերդ համայնքի ավագանու անդամների անձնական երաշխավորությունը ուղղված դատարանին, որով պատրաստակամություն են հայտնել երաշխավորի դերում հանդես գալու՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա նշեց, որ նախորդ անգամ կալանավորումը փոխելու և գրավ կիրառելու մասին միջնորդությունը դատարանը մերժել էր՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ դա կարող է խոչընդոտել գործի քննությանը քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով։ Փաստաբանը եզրակացրեց, որ դատարանը, հավանաբար, գտել է, որ գրավը ի զորու չէ կանխելու պրն․ Մանուչարյանի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը՝ քննությանը խոչընդոտելը։

Համամիտ չենք ձեր գնահատականներին՝ շեշտեց փաստաբանը, և գտնում ենք, որ նույնիսկ ձեր մատնանշած պայմաններում կալանավորումը կարող է փոխվել անձնական երաշխավորությամբ խափանման միջոցով։

Նա օրենքի դրույթներ մատնանշեց, որոնց համաձայն մեղադրանքի կողմը պետք է ապացուցի, որ կալանքն անհրաժեշտություն է և դրա համար էական և բավարար հիմքեր կան, ոչ թե պատասխանողը։

Տվյալ դեպքում, ասաց Ալումյանը, Բերդի ավագանու 10 անդամներ երաշխավորում են պրն․ Մանուչարյանի օրինակելի վարքագիծը կալանքից ազատ արձակվելու դեպքում, նրանք ներկայացել են և պատրաստ են վճարել գումարը  և ներկայացնել իրենց երաշխավորությունը։

Ապա փաստաբանը կարդաց ավագանու անդամների գրությունը, որով փաստում էին, որ առանց համայնքապետի համայնքը գլխատված է և իրենք երաշխավորում են, որ ազատ արձակվելու դեպքում Հարություն Մանուրաչյանը պատշաճ վարքագիծ  կդրսևորի։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica