Չավուշօղլուն հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին
Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ընդունել է Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարին և նրա կնոջը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
«Մենք լիովին աջակցում ենք Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Ուկրաինայի իշխանություններին Թուրքիայի քաղաքացիների տարհանման ժամանակ ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Չավուշօղլուն։