close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Երկսայրի սուր», որը մեծ վնաս է տալու Եվրոպային․ ի՞նչ է կատարվում աշխարհի տնտեսության հետ

Տնտեսական

3 Մարտի 2022, 14:30
 «Երկսայրի սուր», որը մեծ վնաս է տալու Եվրոպային․ ի՞նչ է կատարվում աշխարհի տնտեսության հետ

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական պատժամիջոցները, որոնք Եվրոպան կիրառում է Ռուսաստանի դեմ, նրա համար էլ անհետեւանք չեն մնալու։ Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարկուս Բուքհեյթը արդեն իսկ հայտարարել է, որ Եվրախորհրդարանի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը սխալ է։ Նրա կարծիքով՝ Գերմանիայի համար Ռուսաստանի նման կարեւոր տնտեսական գործընկերոջ դեմ կիրառվող պատժամիջոցները կհանգեցնեն երկարաժամկետ խնդիրների։ Yerkir.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նշում է՝  այդ պատժամիջոցները «երկսայրի սուր» են, որը նրանց էլ է հարվածում:

Աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսությունը ամուր թելերով կապված է Ռուսաստանի հետ։ Տնտեսագետը պարզաբանում է՝ Հայաստանի՝ վերջին 33 տարվա ներդրումների 37 տոկոսն արել է Ռուսաստանը, արտահանման ծավալի 28 տոկոսը գնում է Ռուսաստան, տրանսֆերտների տեսակարար կշռի առումով՝ կրկին Ռուսաստանը գերակա դիրք ունի: Նրա խոսքով՝ տրանսֆերտի, ներդրումների, առեւտրատնտեսական հարաբերությունների  առումով մենք լուրջ կախվածություն ունենք Ռուսաստանից: 2021 թ. Հայաստանի զբոսաշրջային հոսքերի 40 տոկոսը եղել  է Ռուսաստանից:

Եվրոպայի սահմանած պատժամիջոցները չեն կարող զսպող գործոն լինել Ռուսաստանի համար՝ պատերազմը դադարեցնելու իմաստով։ Բացի դրանից, ըստ տնտեսագետի, դրանք ոչ թե պատժամիջոցներ են, այլ դրանց իմիտացիա։

«Բանկեր են SWIFT-ից անջատում, բայց դա դառնում է ոչ թե ամբողջ երկրի մասշտաբով կիրառվող պատժամիջոց, այլ որոշակի բանկերի: Ռուսաստանում հարյուրավոր բանկեր կան, հետեւաբար՝ մի քանի բանկերի այդ համակարգից անջատելու հանգամանքը ավելի շուտ սանկցիայի իմիտացիա է, քան սանկցիա: Այդ պատժամիջոցներով Եվրոպան, ըստ էության, չի կարող կանխել Ռուսաստանի հետագա քայլերը՝ ռազմական իմաստով: Եթե Ռուսաստանը կամք է դրսեւորում ռազմական գործողությունների առումով, ապա կարճաժամկետ տնտեսական էֆեկտով Եվրոպան ռազմական հարց չի լուծի»,- ասում է տնտեսագետը:

Եվրոպան եւ ԱՄՆ-ը չեն կարող ակնկալել նույն արդյունքը, ինչ Աֆղանստանի դեպքում էր։ Ըստ Խաչատրյանի՝ ուկրանացիները ավելի շուտ են դիրքերը զիջում, աֆղանցիների նման կռվող չեն։

«Ուկրաինան Աֆղանստանի նման կռիվ անող չէ եւ, այս իմաստով, շատ ավելի շուտ դիրքեր զիջող է։ Ուկրաինացիներն իրենց բնույթով եվրոպացի են, ոչ թե ասիացի։ Եթե ԱՄՆ-ն ու Ռուսատսանը դուրս եկան Աֆղանստանից, նույն մոդելը տեղի չի ունենա Ուկրաինայի պարագայում, քանի որ ուկրաինացին չի ստիպելու, որ ռուսը դուրս գա իր երկրից»,- նշում է նա։  

Ռուսաստանն իր մարտական առաջադրանքը ցանկացած պարագայում կատարելու է: Ռուսաստանի տնտեսությունը պատերազմի երկարաձգման պարագայում կարող է շատ վնասներ կրել, բայց նաեւ խնդիրներ կառաջանան Եվրոպայի համար։

«Ես հակված չեմ կարծելու, որ կոնֆլիկտը կերկարի, բայց եթե շարունակվի, Ռուսաստանի կորուստներից զատ, էներգակիրների շուկայում Եվրոպան իր կախվածությունը կզգա․ գնային թանկացումներ են լինում, հասկանալու է, որ այդ պատժամիջոցները երկսայրի սուր են, որն իրեն էլ է հարվածում: Ոչ մի երկրի տնտեսություն, փոխադարձ պատժամիջոցների պարագայում, դեռեւս օգուտ չի կրել: Թեև Ռուսաստանի ՀՆԱ-ն համաշխարհային ՀՆԱ-ի մեջ մեծ տեսակարար կշիռ չունի, բայց Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունը, թեկուզ փոքր գործոններում, հատկապես՝ էներգակիրների, բավականին մեծ է»,- ասում է Խաչատրյանը:

Ուկրաինայի ռազմական ռեսուրսները սպառվում։ Հատուկ գործողության ողջ ընթացքում ՌԴ զինված ուժերը, երեկ հրապարակված տվյալների դրությամբ, խոցել են Ուկրաինայի 1502 ռազմական թիրախ, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի 51 հրամանատարական կետեր եւ կապի կենտրոններ, 38 Ս-300, «Բուկ Մ-1» եւ «Օսա» զենիթային հրթիռային համակարգեր, 51 ռադիոտեղորոշիչ կայաններ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքով՝ ոչնչացվել են 47 ինքնաթիռ՝ ցամաքում, և 11-ը՝ օդում, 472 տանկ և այլ զրահատեխնիկա, 62 բազմակի հրթիռային կայաններ, 206 դաշտային հրետանի և ականանետներ, 336 միավոր հատուկ մարտական մեքենաներ, 46 անօդաչու թռչող սարքեր։ Տնտեսագետի վերլուծությամբ՝  այս կորուստները Ուկրաինայի ռազմական պոտենցիալին ուղղված հարված են, և դա ռազմական հավասարակշռություն է փոխելու:

Լիանա Սարգսյան

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica