close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան միակ երկիրն է, որ կարող է ստիպել ՌԴ-ին՝ նահանջել, եթե Ուկրաինային շատ «Բայրաքթար»-ներ մատակարարի. լեհ ռազմական փորձագետ

Աշխարհ

2 Մարտի 2022, 17:47
 Թուրքիան միակ երկիրն է, որ կարող է ստիպել ՌԴ-ին՝ նահանջել, եթե Ուկրաինային շատ «Բայրաքթար»-ներ մատակարարի. լեհ ռազմական փորձագետ

Լեհ ռազմական փորձագետ Մաքսիմիլիան Դուրան կարծում է, որ Ուկրաինան կարող է հաղթել հակամարտությունում անօդաչու սարքերի օգնությամբ։

«Ուկրաինա տեղափոխված հակատանկային կայանքները և զենիթային հրթիռները կօգնեն դադարեցնել ռուսական հարվածները։ Բայց եթե ուկրաինական բանակին տրամադրվեն բավարար քանակությամբ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր, ապա պատերազմում կարող է շրջադարձային կետ լինել, և ուկրաինացիները հարձակման կանցնեն»,- իր հոդվածում գրել է Դուրան։

«Ուկրաինան ձեռք է բերել ընդամենը տասներկու TB2 անօդաչու թռչող սարք և միայն երկու հարյուր MAM-L և MAM-C կառավարվող ռումբեր, որոնք պատրաստված են դրանց համար… Այսպիսով, երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը և ստիպել Ռուսաստանին նահանջել Ուկրաինայից, դարձել է Թուրքիան, եթե Անկարան որոշի զինամթերքի հետ Ուկրաինային տրամադրել լրացուցիչ «Բայրաքթար» TB2 անօդաչու սարքեր (նրա պաշարներից կամ, օրինակ, Լեհաստանի համար նախատեսված առաքումներից)»,- կարծում է լեհ փորձագետը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica