close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը մեկ ժամով ընդմիջվեց

Իրավունք

1 Մարտի 2022, 14:29
 Ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը մեկ ժամով ընդմիջվեց
Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվող ենթադրյալ կաշառքի մասին քրգործն ընդմիջվեց մեկ ժամով։

Գործով անցնող ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը չի կարողացել ներկայանալ այսօրվա դատական նիստին, քանի որ մասնակցում է ԱԺ քառօրյայի աշխատանքներին։ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց դատարանին այդ մասին՝ խնդրելով պատգամավորի բացակայությունը համարել հարգելի։
 
Նաև՝ պատգամավորն ինքն է տեղեկացրել դատարանին, որ ս․թ․ մարտի 14-15-ին տեղի են ունենալու ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Գևորգյանը խնդրել է դատավորին՝ հերթական դատական նիստը նշանակելիս հաշվի առնել, որ այդ օրերին ինքը մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին և չի կարող ներկայանալ դատարան։

Դատարանը համարեց, որ հնարավոր չէ Արմեն Գևորգյանի բացակայությամբ քննարկել մինչ այդ ներկայացված որևէ միջնորդություն կամ վերսկսել Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդության քննությունը և հայտարարեց ընդմիջում՝ պարզելու, թե երբ Գևորգյանը կկարողանա ներկայանալ։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica