close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժամ առ ժամ ռազմական իրավիճակը հեռանում է հանգուցալուծումից․ Ո՞րն է մեր անելիքը․ Գևորգ Գևորգյան

Հասարակություն

28 Փետրվարի 2022, 19:49
 Ժամ առ ժամ ռազմական իրավիճակը հեռանում է հանգուցալուծումից․ Ո՞րն է մեր անելիքը․ Գևորգ Գևորգյան

Արևմուտքը ՌԴ-ի դեմ կամ հակառակը, ժամ առ ժամ ռազմական իրավիճակը հեռանում է հանգուցալուծումից, էլ ավելի գեներացնելով սպառազինություն։ Նման գրառումով հանդես է եկել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Ինձ խորապես անհանգստացնում է իրավիճակի ազդեցությունը իմ պետության վրա։ Մենք զգայուն կետի վրա ենք, մի կողմից՝ ատամները սրած ցեղասպան երկու պետություններ, որոնք հարմար պահի են սպասում, մասշտաբային ռազմական ագրեսիայով առաջ տանելու իրենց զավթողական քաղաքականությունը, իսկ մյուս կողմից` իշխանություն, որն այս դժվարին կացության մեջ ինքն իրեն միայն դիտորդի, արձանագրողի և աթոռ պահողի ֆունկցիա է վերապահել:

Որն է մեր անելիքը. մենք պետք է ունենանք ի շահ Հայստանի Հանրապետությանը գործող իշխանություն, որպեսզի կարողանանք պետական կառավարման համակարգը համար մեկ պատրաստության բերել, դիմակայենք այս աշխարհաքաղաքական փորձություններին, ունենանք ագրեսիվ հակառակորդին զսպող անվտանգային մեխանիզմներ:

Իմ շահը, ի՛մ պետության շահն է։

Իմ դրոշը եռագու՛յնն է։

Ես ի՛մ դրոշն եմ բարձրացնում»,- գրել է Գևորգյանը։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica