close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեր կանգնեք Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցներին, եթե նույնիսկ նրանք ՀՀ քաղաքացի չեն․ Հոխիկյանը դիմել է ԱԳՆ-ին

Քաղաքական

28 Փետրվարի 2022, 10:36
 Տեր կանգնեք Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցներին, եթե նույնիսկ նրանք ՀՀ քաղաքացի չեն․ Հոխիկյանը դիմել է ԱԳՆ-ին
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը արդյո՞ք անտեսել է տեղի հայերին․
 
Արդեն 2 օր է՝ ինձ նամակ են գրում Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցները՝ բողոքելով այդ երկրում ՀՀ դեսպանությունից։ Մարդիկ ասում են՝ օրեր շարունակ դիմում են դեսպանություն Ուկրաինան լքելու՝ իրենց համար ապահով ճանապարհ տալու համար։ Եթե սկզբում նշել են, սպասեք, ամեն ինչ կարգին է, ոչ մի վտանգ չի սպառնում, ապա հիմա ասում են՝ ձեր միջոցներով հասեք Լեհաստանի սահման, այնտեղ ձեզ կօգնեն։
Այս պահին Կիև քաղաքն արդեն փակ է, հետևաբար մեծ թվով մեր հայրենակիցները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի, փաստացի մնացել են շրջափակման մեջ, նրանց կյանքին ու առողջությանը ամեն վայրկյան սպառնալիք կա։
 
Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցներին, ովքեր ևս հանդիպել են դեսպանության այսպիսի անդեմ վերաբերմունքի, խնդրում եմ, գրեք անձնական նամակով կամ պարզապես գրեք մեկնաբանություններում։ Հայաստանյան ԶԼՄ-ները պետք է որ այս թեմայի առումով ձեռքը պահեն զարկերակին, քանի որ խոսքը բազմահազար հայերի ճակատագրի մասին է։
 
Դիմում եմ ՀՀ ԱԳՆ-ին՝ տեր կանգնեք Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցներին, եթե նույնիսկ նրանք ՀՀ քաղաքացի չեն։ Այդ երկրում ՀՀ դեսպանությունը փաստացի որևէ գործ չի անում և զբաղված է կեղծ քարոզչությամբ։
 
Նաիրի Հոխիկյան
Լրագրող, փորձագետ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica