close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի նախագահը Վարդգես Բաղրյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել

Հասարակություն

27 Փետրվարի 2022, 11:35
 Արցախի նախագահը Վարդգես Բաղրյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել

Լրագրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ Վարդգես Բաղրյանի վաղաժամ մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ցավակցական հեռագրում ասված է.

«Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա անվանի լրագրող, հրապարակախոս, ԼՂՀ տարբեր գումարումների Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանի վաղաժամ մահվան մասին։

Վարդգես Բաղրյանը կանգնած է եղել Արցախի հեռուստատեսության ստեղծման ակունքներում, իր անձնուրաց ու արհեստավարժ գործունեությամբ մեծապես նպաստել է դրա կայացման ու զարգացման հայրենանվեր գործին։ Նրա բազմաթիվ հաղորդաշարերն ու ֆիլմերը, հրապարակումներն ու գրական ստեղծագործությունները դարձել են Արցախյան ազգային-ազատագրական շարժման և ազատամարտի տարեգրության անբաժանելի մաս՝ հավերժացնելով ինչպես իրենց հերոսների, այնպես էլ հեղինակի անունը։

Լինելով լրագրող թե պատգամավոր, զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ մեր նորանկախ հանրապետությունում՝ Վարդգես Բաղրյանը միշտ մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ ծառայել է իր հայրենիքին ու հարազատ ժողովրդին։ 

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա գործընկերներին ու կուսակիցներին, մաղթում եմ բոլորին տոկունություն ու ոգու կորով»։

Նշենք, որ Վարդգես Բաղրյանը ծնվել է 1952 թվականին Ստեփանակերտ քաղաքում:

1973 թ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» ֆակուլտետը։

1998 թ.-ի դեկտեմբեր` ԼՂՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների արդյունքում ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։ Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։

1999-2005 թթ.-ին` ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

2005-2007 թվականներին` ԼՂՀ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն, 2007-2008 թթ.-ին՝ նույն հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։

2008 թ.-ի հունիս-նոյեմբեր` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար։

2008-2010 թթ.ին` Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակի ղեկավար։

2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։

2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

ԼՂՀ նախագահի հրամանով 2007 թվականին արժանացել էր ԼՂՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչման։ ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի դափնեկիր էր, «Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանակիր, ԼՂՀ ժուռնալիստների և գրողների միությունների անդամ, մի շարք հեռուստաֆիլմերի և գրքերի հեղինակ։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica