close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ զարգացումներ են ուկրաինական ճակատում. փորձագետի ընթացիկ ամփոփումը և եզրահանգումները

Քաղաքական

25 Փետրվարի 2022, 13:52
 Ի՞նչ զարգացումներ են ուկրաինական ճակատում. փորձագետի ընթացիկ  ամփոփումը և  եզրահանգումները
Ուկրաինայի հարցով անենք հերթական ամփոփումը:
 
1. Արդեն պարզ է, որ սա ՇՔԵՐԹԱՅԻՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ ՉԷ, այսինքն` այնպես չէ, որ ռուսական զորքերը անցնում են Ուկրաինայի միջով, ինչպես տաք դանակը կարագի: Մի կողմից կա ԶԳԱԼԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, իսկ մյուս կողմից էլ ռուսները ձգտում են ավելորդ զոհեր չտալ ո՛չ սեփական, ո՛չ տեղի քաղաքացիական բնակչության շարքերում՝ հստակորեն ձգտելով տիրել տեղի բնակչության ամենից առաջ հենց ՍՐՏԵՐԻՆ: Այս պահին, ունենալով հստակ և անվիճելի առավելություն, ռուսական կողմը ԴԱՆԴԱՂ ԴՈՒՐՍ Է ՄՂՈՒՄ հակառակորդին վերջինիս զբաղեցրած բնագծերից: Խոսքը հատկապես վերաբերում է արևելյան ճակատին, որտեղ Խարկովի համար մարտերը շարունակվում են, Չեռնիգովը դեռ չի ընկել, իսկ գիշերն էլ ուկրաինական կողմը հակահարված հասցրեց Սումի քաղաքի մոտակայքում, սակայն կորուստներով հետ քաշվեց:
 
2. Հարավային՝ Ղրիմի ճակատում ռուսական կողմը ԼԱՅՆԱՑՆՈՒՄ Է Ղրիմից հյուսիս ստեղծված պլացդարմը՝ արևելքում ձգտելով ցամաքային կապի դուրս գալ Դոնբասի հետ, իսկ արևմուտքում էլ վերջնականապես ամրանալ Դնեպրի ստորին հոսանքում և մտնել Նիկոլաև, իսկ հեռանկարում՝ Օդեսա:
 
3. Ամենահետաքրքիրը հյուսիսային ճակատն է: Այստեղ դեռևս պատերազմի առաջին օրը ռուսները ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԴԵՍԱՆՏ ԵՆ ԻՋԵՑՐԵԼ Կիևից արևմուտք տարածվող Հոստոմիլ քաղաքի խոշոր օդանավակայանում, գրավել են այն և արդեն 2 օր է, ինչ 300 ռուս դեսանտայիններ պահում են այդ դիրքերը: Հարգանքներս, ոչինչ չես կարող ասել, ՔԱՋԻ ԳՈՐԾ Է: Ուկրաինական կողմը փորձում է դուրս մղել ռուսներին այդ դիրքից, սակայն առայժմ հաջողություն չկա: Հատկանշական դետալ՝ Արեստովիչը, որը Զելենսկու խորհրդականն է և համակարգում է ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԲԼՈԿԸ, երեկ երկու անգամ հայտարարեց, թե ռուս դեսանտայիններին ոչնչացրել են և հետ են վերցրել Հոստոմիլի օդանավակայանը, սակայն երկու անգամ էլ ԽՈՍՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՐԵՑ: Այժմ, առաջանալով հյուսիսից, Չեռնոբիլի ատոմակայանի կողմից Կիևին են մոտենում ռուսական հարվածային ուժերը՝ նախատեսելով օգնության հասնել Հոստոմիլի դեսանտին, պայմաններ ստեղծել Հոստոմիլի օդանավակայանի գործարկման և խոշոր ուժերը արագ տեղ հասցնելու համար: Նախատեսվում է արևմուտքից, ինչպես նաև արևելքից՝ Խարկովի կողմից առաջացող ուժերով շրջապատել Կիևը և ստիպել Զելենսկու կառավարությանը դիմել փախուստի՝ խուսափելով քաղաքային ծանր մարտերից, որոնք, զուտ ռազմական բաղադրիչից զատ, նաև լուրջ բացասական գաղափարական, նույնիսկ հումանիտար ֆոն կստեղծեն: Այս ուղղությամբ ռուսները առաջանում են նաև դեպի Ժիտոմիր՝ հեռու հեռանկարում աչքի տակ ունենալով արդեն Լվովը:
 
4. Արդեն երևում է ՌԴ ԳՇ պետ ԳԵՐԱՍԻՄՈՎԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՏԱՀՂԱՑՈՒՄԸ՝ խուսափելով ուկրաինական մարտունակ ուժերից Դոնբասի հատվածում և «կախվելով սրանց փեշերից» այստեղ Դոնբասյան տեղական ուժերով, այլ հատվածներում, այդ թվում նաև օդային դեսանտի կիրառմամբ բուն ռուսական հարվածային ուժերով դուրս գալ հակառակորդի թիկունք՝ գործ ունենալով առավել փոքրաքանակ, վատ հագեցված, վատ մոտիվացված և պատրաստված ուկրաինական ուժերի հետ: Այս ռազմավարությունը ընդհանուր առմամբ դեռևս գործում է:
 
5. Ռուսները հայտարարում են, որ ամեն ինչ գնում է ըստ գրաֆիկի, սակայն իմ սուբյեկտիվ տպավորությամբ ռուսական ռազմական մեքենան ամեն դեպքում ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԴԱՆԴԱՂՈՒՄ Է և աստիճանաբար նույնիսկ խրվում: Ամեն ինչ կորոշեն մոտակա օրերը, քանզի եթե Կիևն ընկավ, և Զելենսկին իր կողմնակիցներով հեռացավ, ուկրաինական դիմադրությունն էլ կթուլանա, իսկ արդյունքում ռուսների առաջխաղացումը կուժեղանա: Բայդենը երեկ գիշեր հայտարարեց, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն կռվի Ուկրաինայում, և սա մեծապես, այսպես ասենք, ՏԽՐԵՑՐԵՑ ռուսների հակառակորդներին, բայց մյուս կողմից էլ ես չեմ կարծում, որ անգլոսաքսոնական ռազմաքաղաքական միտքը այսպես ու թողնի ռուսներին հաջողություն ունենալ: Բացառված չէ, որ իրական քայլերը կլինեն այդ հայտարարության ՈՒՂԻՂ ՀԱԿԱՌԱԿԸ, և չկռվելով ուղիղ ու սեփական միջոցներով՝ Արևմուտքը աննկատ, բայց գործուն եղանակով կփորձի ՄԱՔՍԻՄԱԼ ՀԱՐԱՄԵԼ ռուսների եփած ճաշը:
 
6. Սպասենք…
 
 
Մհեր Հակոբյան
 
Ռազմական փորձագետ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica