close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերադառնում ենք երկբևեռ աշխարհին ու սառը պատերազմին և դա, ըստ այս վարկածի, ԱՄՆ-ում գծված սցենար է․ Ստեփան Դանիելյան

Քաղաքական

24 Փետրվարի 2022, 16:34
 Վերադառնում ենք երկբևեռ աշխարհին ու սառը պատերազմին և դա, ըստ այս վարկածի, ԱՄՆ-ում գծված սցենար է․ Ստեփան Դանիելյան

«Այն, ինչ հիմա կատարվում է, դժվար է ընկալել։ Ամենավատ բանը տրամաբանության կորուստ է, այդ դեպքում սկսվում է քաոսը։ Սակայն, Ուկրաինայում կատարվող դեպքերում տրամաբանություն, այնուամենայնիվ, կարելի է փորձել գտնել, կամ գոնե վարկած առաջադրել։

Վարկած

Միացյալ Նահանգները երկընտրանքի առջև էին հայտնվել, վերահսկել ամբողջ աշխարհը, ինչպես 1991-ից հետո, այլևս չեն կարող, դա փաստ է։ Այս պարագայում պետք է կամ ամբողջը կորցնեն, կամ բավարարվեն աշխարհի կեսով, հատկապես արժեքավոր է Եվրոպան։

Ըստ այս վարկածի, հանձնում են Ուկրաինան, ու Եվրոպայում իջեցնում են «երկաթյա վարագույրը»։ Այսինքն, վերադառնում են ՆԱՏՕ-ի ստեղծման բանաձևին․ «ԱՄՆ-ն Եվրոպայում, Գերմանիան՝ Եվրոպայի տակ, Ռուսաստանը՝ Եվրոպայից դուրս»։

Նմանատիպ վարագույր պետք է իջեցնեն Չինաստանի առջև, Թայվանը հանձնելուց հետո ու դրանով պաշտպանեն իրենց շուկան Չինաստանից, որն ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում արդեն չեն կարող։

Պարզ ձևակերպենք, վերադառնում ենք երկբևեռ աշխարհին  ու սառը պատերազմին և դա, ըստ այս վարկածի, ԱՄՆ-ում գծված սցենար է»։ 

Ստեփան Դանիելան

Քաղաքագետ

 

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica