close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել. դա գուցե իր կյանքում կրած ամենամեծ նվաստացումն է լինելու. Ստեփան Դանիելյան

Քաղաքական

22 Փետրվարի 2022, 10:47
 Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել. դա գուցե իր կյանքում կրած ամենամեծ նվաստացումն է լինելու. Ստեփան Դանիելյան

Ալիևը դաժան  իրավիճակում է հայտնվել. Ռուսաստանը ճանաչեց Դոնբասի անկախությունը, վաղը առավոտյան Դուման ռատիֆիկացնելու է Դոնբասի անկախությունը, Եվրոպան ու ԱՄՆ-ն արդեն քննարկում են Ռուսաստանի դեմ սանկցիաներն ու մեկուսացումը, իսկ Ալիևը նույն օրը պետք է ստորագրի «դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պարզ է, որ Ալիևը չգիտեր, թե ինչ է կատարվելու այդ օրը, իսկ Պուտինը գիտեր ու հենց այդ օրն է դա կազմակերպել։

Ալիևը կամ պետք է չեղարկի հանդիպումը (համապատասխան հետեւանքներով հանդերձ), կամ, ըստ էության, իր այցով ողջունի Դոնբասի անկախությունն, իսկ Արցախում ռուսական բազա է տեղակայված։

Գնալու դեպքում դա գուցե իր կյանքում կրած ամենամեծ նվաստացումն է լինելու»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica