close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աննա Հակոբյանը շատ ակտիվ դերակատարում է ունեցել բունկերում. Ռուբեն Հակոբյան

Հասարակություն

18 Փետրվարի 2022, 19:03
 Աննա Հակոբյանը շատ ակտիվ դերակատարում է ունեցել բունկերում. Ռուբեն Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ շատ ակտիվ դերակատարում է ունեցել բունկերում: «Փաստինֆո»-ի եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը և կոչ արել ՀՀ դատախազությանը և ԱԱԾ-ին ուսումնասիրել և քննության առարկա դարձնել իր այս հայտարարությունը:

Ռուբեն Հակոբյանը, մասնավորապես, դրվագներ է պատմել այսպես կոչված «Լելե-Թեփեի օպերացիայից», որում, ինչպես նշում է բանախոսը, ակտիվ դերակատարություն է ունեցել հատկապես վարչապետի տիկինը.

«Այն օպերացիան, որը պետք է հետ վերադարձներ Լելե-Թեփե բարձունքը, կորչվում էր Հարավային ուղղությամբ հակագրոհի կազմակերպում: Օպերացիայի կազմակերպման վերաբերյալ ամենաակտիվ դիրորոշում ունեցողներից մեկը վարչապետի տիկինն է եղել: Գեներալները, որոնք դեմ են եղել դրան, օրինակ՝ Մովսես Հակոբյանը, Աննա Հակոբյանին դուրս են հրավիրել բունկերից, սակայն Դավիթ Տոնոյանը Մովսես Հակոբյանին կանչել է Երևան և արգելել , որպեսզի նա վերադառնա Ստեփանակերտը, դա եղել է հոկտեմբերի 4-ին, իսկ արդեն հոկտեմբերի 6-ին սկսվել է օպերացիան»,-ասաց բանախոսը:

Ռուբեն Հակոբյանը հայտարարեց նաև, որ Լելե Թեփե օպերացիան դեմ է եղել պատերազմական բոլոր կանոնններին, իսկ հայկական կողմը դրա արդյունքում 800-1000 զոհ է տվել, քանի որ հակառակորդը նախապես իմացել է օպերացիայի մանրամասների մասին.

«Սա ամուսինների խղճին է նստած, կամ ես զրպարտում եմ, կարող եք քրգործ հարուցել, կամ էլ իրենք պետք է պատասխան տան»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica