close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է պատրաստվել, շուտով ակտիվ գործընթացներ են սկսվելու. Ռուբեն Հակոբյան․ «Փաստինֆո»

Հասարակություն

17 Փետրվարի 2022, 23:48
 Պետք է պատրաստվել, շուտով ակտիվ գործընթացներ են սկսվելու. Ռուբեն Հակոբյան․ «Փաստինֆո»

Չեմ կարծում, որ այսօր միայն խորհրդարանական ընդդիմությունն է ընդդիմություն, և միայն նա օրակարգ ունի։ Կարծում եմ, այսօր թիվ մեկ խնդիրն այն է, որ պետք է պատրաստ լինել, շուտով ակտիվ գործընթացներ են սկսելու։ Այս մասին «Փաստինֆո» եթերում ասել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։

Նրա խոսքով, այսօր, ցավոք, Փաշինյանի մետաստազներից մտել են ընդդիմության դաշտ և ամեն ինչ անում են, որ ընդդիմությունը չմիավորվի։

«Թիվ մեկ խնդիրն այսօր այն է, որ ընդդիմությունը կարողանա անձնական հարցերը մի կողմ դնել, և միավորվել, ոչ թե ինչ-որ մեկին իշխանության բերելու, այլ այս իշխանություններին հեռացնելու օրակարգով», - ասել է Հակոբյանը՝ նշելով, որ, տեսնելով, թե ովքեր են այսօր իշխանության կողմից, այսպես ասած, դրության տերերը, վստահ է, որ մի քիչ ճնշում տեսնելու դեպքում՝ փախչելու են։

Բանախոսն անդրադարձել է նաև իր դեմ քրեական գործ հարուցելուն, 44-օրյա պատերազմի ուշագրավ դրվագներին, ներառյալ Աննա Հակոբյանի բունկերում գտնվելու և այնտեղ ինչ- ինչ հրահանգներ տալու, ինչպես նաև 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներից ընդդիմության հրաժարվելու մասին հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica