Այս մեղադրանքն անգամ քննիչին պարզ չէ, նրան թելադրված է եղել այսպիսի մեղադրանք առաջադրել. Ալումյան
Իրավունք

Այստեղ այնպես է ձևակերպված, որ ոչ միայն ոչ իրավաբաններին, այլև, առհասարակ, հենց իրավաբաններին հասկանալի չէ մեղադրանքի էությունը: Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ գործն արդեն մտել է դատաքննության փուլ, դատախազները ներկայացրել են մեղադրական եզրակացությունը:
Հայկ Ալումյանը դատարանից ընդմիջում խնդրեց պաշտպանական կողմի դիրքորոշումը հայտնելու համար: