Դոպինգ սկանդալ Պեկինի օլիմպիական խաղերում
Աշխարհ

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթնացող 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում դոպինգ սկանդալ է հասունանում:
Գեղասահքի թիմային մրցումների հաղթող Կամիլա Վալիևայի արյան մեջ արգելված խթանիչ են հայտնաբերել: Այդ մասին տեղեկացրել է Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը:
15-ամյա մարզուհին դոպինգ թեստ էր հանձնել անցած տարվա դեկտեմբերի 25-ին, սակայն ՀՀԳ-ն պատասխանը ստացել է միայն փետրվարի 7-ին, երբ նա արդեն մասնակցել էր թիմային մրցումներին:
Ռուսաստանցի մարզուհին այժմ հեռացված է կանանց մենասահքի մրցաշարից: Ռուսաստանի հակադոպինգային գործակալության բողոքարկումից հետո նրան թույլ են տվել մարզվել, սակայն մրցումների մասնակցելու որոշումը պետք է կայացնի ՀՀԳ-ն: