close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսի ավագանին նիստ է անցկացնում միայն ընդդիմադիրների մասնակցությամբ․ ՔՊ-ն չի ներկայացել

Քաղաքական

8 Փետրվարի 2022, 13:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսի ավագանին նիստ է անցկացնում միայն ընդդիմադիրների մասնակցությամբ․ ՔՊ-ն չի ներկայացել

Վարդենիս խոշորացված համայնքի ավագանին այսօր նիստ է հրավիրել, որին, սակայն, ՔՊ խմբակցության անդամները չեն ներկայացել՝ հայտնում է Yerkir.am-ը:

«Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական վարդենիս» ընդդիմադիր խմբակցությունները նիստն անցկացնում են առանց ՔՊ-ի, քանի որ ավագանու 27 անդամներից  14-ը  նիստին ներկա են և  քվորումն ապահովված է:

Ընդդիմադիրները կես ժամ սպասեցին, ապա անցան օրակարգի հարցերին:

Օրակարգում մեկ հարց է՝ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգի սահմանումը:

Քննարկումների արդյունքում համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի ձեւավորման եւ գործունեության կարգը հաստատվեց:

Համայնքապետ Ահարոն Խաչատրյանը ևս պատասխանեց հարցերին:

Բանն այն է, որ դատարանը մասնակի է բավարարել ավագանու ՔՊ խմբակցության հայցը՝ ուժի մեջ թողնելով համայնքապետ Ահարոն Խաչատրյանի ընտրության արդյունքները։ Այս հիմքով էլ ավագանին շարունակում է բնականոն աշխատանքը։

Մինչդեռ համայնքապետի ընտրության նիստի արձանագրությունը դատարանն օրինական չի համարել, ինչն էլ, թերևս, պատճառ է դարձել, որ ավագանու ՔՊ-ական անդամները չներկայանան նիստին։

Ավագանու անդամները դիմեցին համայնքապետարանի գլխավոր քարտուղարին՝  համայնքապետի սենյակի բանալին ու համայնքապետարանի կնիքը տրամադրելու պահանջով։ Պարզվեց, դրանք մարզպետարանում են։ Գլխավոր քարտուղարի զանգին ի պատասխան մարզպետարանից պահանջեցին, որ գրավոր դիմեն իրենց։ Այս գործելաոճից վրդովված, վարդենիսցիները որոշեցին բողոքի գործողություններ սկսել և փողոց փակել։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica