close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա ուղիղ քաղաքական հետապնդում է․ Սայաթ Շիրինյան

Քաղաքական

2 Փետրվարի 2022, 11:02
 Սա ուղիղ քաղաքական հետապնդում է․ Սայաթ Շիրինյան

Սա ուղիղ քաղաքական հետապնդում է, դրա ապացույցն այն է, որ բազմիցս ինձ ասել են, որ այս կենդանուն մի քննադատիր, դու էլ հանգիստ կապրես, մենք էլ հանգիստ կապրենք․ լրագրողների հետ զրույցում  ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։

«Իրենք շատ լավ հասկանում են, որ մոտ ժամանակներս, ամեն դեպքում, որոշակի պրոցեսներ սկսվելու են։ Այսպես ասած՝ իշխանափոխության մեկնարկը տրված է, կարծում եմ, որ մոտ ժամանակներս բոլորն էլ ականատես կլինեն, իսկ հասարակության առավել ակտիվ անդամներին փորձում են հենց այս պահին գլխատել»,- նշեց Սայաթ Շիրինյանը և ընդգծեց, որ քաղաքական հետապնդումներն իր նկատմամբ նոր չեն սկսվել։ 

Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, շարունակում է քննել «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի վերաբերյալ քրեական գործը։ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica