close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կիպրոսի թուրքերը հրաժարվել են վերադարձնել հունական Վարոշա թաղամասը

Աշխարհ

29 Հունվարի 2022, 13:30
 Կիպրոսի թուրքերը հրաժարվել են վերադարձնել հունական Վարոշա թաղամասը

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թւրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը հունվարի 27-ին մեկնաբանել է Կիպրոսի հույներին հնարավոր զիջումները. գրում է թուրքական Daily Sabah թերթը։

Ելույթ ունենալով Թուրքիայի Կայսերի նահանգում՝ նա հայտարարել է. «Երբ մենք դիտարկում ենք առաջարկը, մեզ ասում են, որ մենք պետք է վերադարձնենք Վարոշան, և որ Էրջան օդանավակայանը կարող է բացվել ուղիղ չվերթերի համար` ՄԱԿ-ի հովանու ներքո։ Մենք չենք կարող դա ընդունել… Վարոշան մեծ ծառայություն է մատուցել ՀԿԹՀ-ի և՛ տնտեսությանը, և՛ զբոսաշրջությանը»։

Էրսին Թաթարը նշել է, որ նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ Վարոշա է այցելել 400 հազար զբոսաշրջիկ, ինչի կապակցությամբ ավելացրել է. «Հուսանք՝ համաճարակից հետո շարժումը շատ ավելի ինտենսիվ կլինի»։

Հիշեցնենք, որ Թուրքիան կղզին օկուպացրել է 1974 թ.-ից։ Վարոշա քաղաքը տասնամյակներ մնացել էր որպես ուրվական քաղաք. 2021 թ. Թուրքիան որոշեց վերաբացել այն։


Նիկոլի իջեցրած նշաձողը
19 Մայիսի 2022, 23:28 Նիկոլի իջեցրած նշաձողը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica