close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է պատասխանել Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում

Աշխարհ

28 Հունվարի 2022, 15:33
 Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է պատասխանել Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին, որ Վաշինգտոնը գործընկերների հետ  պատրաստ է վճռական պատասխան տալ, եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումը Ուկրաինա։ Զրույցի ընթացքում Բայդենը վերահաստատել է իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. հայտնել են Սպիտակ տանը։

Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ անցյալ տարի ԱՄՆ-ն Ուկրաինային կես միլիարդ դոլար է տրամադրել զարգացման և հումանիտար կարիքների համար։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը ուղիներ է որոնում Ուկրաինային լրացուցիչ մակրոտնտեսական աջակցություն տրամադրելու համար, որ օգնի երկրի տնտեսությանը Ռուսաստանի ռազմական հզորացման ճնշման պայմաններում:

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ, չնայած Ուկրաինայից ամերիկյան դեսպանատան աշխատակիցների մեկնմանը, Կիևում դիվանագիտական ներկայացուցչությունը բաց է և լիովին գործում է։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հերթին Twitter-ի իր էջում անդրադարձել է Բայդենի հետ հանդիպմանը։

«Երկար զրույց ունեցա նախագահ Բայդենի հետ։ Քննարկվել են դիվանագիտական ապաէսկալացիայի վերջին ջանքերը։ Մենք պայմանավորվեցինք ապագայի համար համատեղ քայլերի մասին։ Ես շնորհակալություն հայտնեցի Բայդենին շարունակական ռազմական օգնության համար։ Քննարկվել են նաև Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները»,- գրել է պետության ղեկավարը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica