close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բոլորիս սրտերում դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերը, բայց հայ զինվորը, վստահաբար, չի պարտվել. Երևանի քաղաքապետ

Քաղաքական

28 Հունվարի 2022, 14:50
 Բոլորիս սրտերում դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերը, բայց հայ զինվորը, վստահաբար, չի պարտվել. Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ:

«Հունվարի 28-ը մեզ համար տարվա ամենահիշարժան օրերից մեկն է: Այդ օրը միահամուռ նշում ենք Հայոց բանակի տոնը: Զինված ուժերը մեր անկախ պետականության կերտման և զարգացման հիմնաքարն ու անվտանգության գլխավոր երաշխավորն են:

Բոլորս գիտենք, թե ինչ դժվարությունների, զրկանքների գնով են ստեղծվել, կայացել ու փառապանծ ուղի անցել մեր բանակային ստորաբաժանումները, և այդ ճանապարհին, ինչպես պետությունը, այնպես էլ հայ ընտանիքներն իրենց հերթին փորձել են անել հնարավորինը՝ նպաստելով բանակաշինության գործին ու բանակի հզորացմանը: Հայոց պատմության էջերը թերթելով՝ ակնհայտ է դառնում, որ մշտապես ունեցել ենք ինքնապաշտպանության խնդիր: Մեր սահմանները պարբերաբար ենթարկվել են ոտնձգությունների: Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցների մասնակցությունն արցախյան ազատագրական պատերազմին կամարտահայտման, վճռականության ու միասնականության լավագույն դրսևորումներից է: Ցավոք, մեզ պարտադրված այդ պատերազմում ծանր կորուստներ ենք ունեցել: Բոլորիս սրտերում դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերը, բայց հայ զինվորը, վստահաբար, չի պարտվել:

Խոնարհումս՝ մեր անմահացած հերոսների հիշատակին: Միաժամանակ վստահեցնում եմ, որ Երևան համայնքը, Երևանի քաղաքապետարանն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում արել և անելու է ամեն ինչ՝ մեր նահատակված եղբայրների ընտանիքներին սատարելու, վիրավորում ստացած զինվորների կողքին լինելու ու համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: Քաղաքապետարանի հատկապես սոցիալական ոլորտի մի շարք ծրագրեր առաջնահերթորեն հենց այդ նպատակին են ուղղվել:

Հարգելի զինծառայողներ, պատերազմի վետերաններ, չնայած մեզ բաժին հասած ծանր փորձություններին, վստահ եմ, որ մեր ժողովրդի աննկուն կամքի, հավատի ու նվիրումի շնորհիվ, պետության, համայնքների ու բոլորիս ջանքերով մեր Ազգային բանակը կարճ ժամանակում կհաղթահարի բոլոր դժվարությունները:

Ի սրտե շնորհավորում եմ Հայոց բանակի օրը, հոբելյանական՝ 30-րդ տարեդարձը: Իմ և երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից մեր բոլոր զինծառայողներին մաղթում եմ առողջություն ու խաղաղ ծառայություն: Ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը տարբեր ծրագրերով ու նախաձեռնություններով շարունակելու է համակողմանի աջակցությունը ՀՀ զինված ուժերին ու զինծառայողներին»,- ասված է ուղերձում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica