close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը հայերին թույլ չի տալիս Դադիվանք այցելել, նույնիսկ՝ խաղաղապահների հետ. Միջազգային քրիստոնեական կոնցեռն

Արցախ

28 Հունվարի 2022, 13:03
 Ադրբեջանը հայերին թույլ չի տալիս  Դադիվանք այցելել, նույնիսկ՝ խաղաղապահների հետ. Միջազգային քրիստոնեական կոնցեռն

Ադրբեջանը շարունակում է թույլ չտալ հայ ուխտավորներին՝ այցելել Դադիվանք. հինգ հայ հոգևորականներ շարունակում են մնալ վանքում՝ մոտակայքում տեղակայված ռուս խաղաղապահների հետ. հայտնում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնի կայքը։

Վանականներն ամիսներ շարունակ խաղաղապահների ներկայությամբ կատարում էին իրենց ծեսերը, այդ թվում՝ աղոթք։ Արցախի թեմի ներկայացուցիչ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մեկնաբանել է, որ անհասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը շարունակում արգելել այցելությունները վանք, քանի որ այն արգելված տարածքում չէ։ «Ադրբեջանցիներն, առանց պատճառի, թույլ չեն տալիս (այցելել վանք): Նրանք ոչինչ չեն ասում։ Խաղաղապահները գտնվում են վանքի տարածքում»,- ասել  է նա:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica