close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աստված իմաստություն տա մեր ժողովրդին` հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը. Արցախի թեմի առաջնորդ

Արցախ

28 Հունվարի 2022, 09:34
 Աստված իմաստություն տա մեր ժողովրդին` հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը. Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Հայոց բանակի կազմավորման 30-ամյա հոբելյանի առթիվ հանդես է եկել օրհնության խոսքով

«Պարոնայք սպաներ, զինվորներ, գնդերեցներ և սիրելի ազատամարտիկներ,

Հանուն Արցախի թեմի ողջ հոգևոր դասի մեր շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Հայոց Բանակի կազմավորման 30-րդ հոբելյանի առթիվ:

Բանակը ծնունդն է մեր ժողովրդի ազատատենչ ոգու և իր աստվածատուր իրավունքների արդարացի իրացման: Այն կազմավորվեց Արցախյան ազատագրական պատերազմի կրակների մեջ և դարձավ հայոց անկախ պետականության պատվարը: Հաղթանակներով ստեղծված բանակը 2020 թ.-ին ենթարկվեց անհավասար ծանր փորձության և կրեց բազում զրկանքներ, բայց իրատես լինելով, պետք է արձանագրենք, որ մեր բանակը ուժերի ներածին չափով դիմագրավեց նենգ թշնամուն, որով կանխեց մեր ժողովրդի հերթական ցեղասպանությունը: Մենք բոլորս ականատես եղանք քաջության ու սխրանքի բազում նոր դեպքերի: Ի թիվս քաջարի մեր զինվորների, իրենց անմնացորդ ու նվիրյալ ծառայությունը բերեցին նաև մեր բանակի գնդերեցները, ովքեր թե՛ խաղաղ և թե՛ պատերազմական պայմաններում եղան իրենց վստահված հոտի կողքին իրենց խոսքով ու գործով:

Բազում են հարցերը, թե ինչու ունեցանք այնպիսի վերջնարդյունք, որպիսին ոչ ոք չէր ցանկանում: Բայց ցանկություններն այլ են, իրականությունը՝ այլ: Իրականությունը այն է, որ այսօրվա պարտությունը արդյունք է շղթայական մանր և մեծ սխալների, ավելի շատ անձնասիրության, քան աստվածասիրության և դրանից ծնվող հայրենասիրության:

Այսօր, երբ նշում ենք Բանակի 30-ամյա հոբելյանը, մենք պետք է հաշվետու հայացքով նայենք մեր անցյալին, հասկանանք մեր բացթողումներն ու թերացումները, հասկանանք, թե ինչքանով ենք մենք սիրում մեր երկիրն ու բանակը և այսկերպ ուղղենք նրա կորացած մեջքը, այլապես «Անցյալը մոռացողին պատժում է ապագան» Նժդեհյան խոսքը գործելու է մեր վրա:

Մեր աղոթքն է, որ Աստված իմաստություն տա մեր ժողովրդին հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը, և անձնական շահը ստորադասելու ընդհանուրին: Աղոթում ենք նաև մեր քաջարի նահատակների հոգիների խաղաղության և գերված մեր տղաների շուտափույթ վերադարձի համար:

Աստված օրհնի Հայոց Բանակը»։ 

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica