Իմ և Գրիգոր Մինասյանի քաղաքական հայացքները և գաղափարները համընկնում են․ Անդրեասյան
Քաղաքական

Իմ և Գրիգոր Մինասյանի քաղաքական հայացքները և գաղափարները համընկնում են․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ Գրիգոր Մինասյանը համապատասխանում է բոլոր չափանիշներին։
Լրագրողի հարցին, թե՝ իր ընկերոջը նախարարի տեղակալ նշանակելը արդյո՞ք չի տեղավորվում՝ բաջանաղապետության կամ ծանոթ-բարեկամներին պաշտոնի նշանակելու սկզբունքի մեջ, Անդրեասյանը պատասխանեց․ «Բաջանաղապետությունը» և մնացած բոլոր վատ երևույթները պաշտոնի նշանակելու մասով այն դեպքում է վտանգավոր, երբ, օրինակ, քաղաքացիական պաշտոն է, մրցութային, և դու քո ծանոթին կամ բարեկամին անցկացնում ես այդ մրցույթում: Ես վստահ եմ, որ բոլոր այն դեպքերում, երբ կան քաղաքական, գործընկերային, ընկերական հարաբերություններ, որտեղ պահպանված է նաև մասնագիտական շահը և որակը, դա նորմալ է նշանակումների համար»։
Մանրամասն՝ տեսանյութում