close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի միանգամից 6 մարզերում ձյուն է տեղում. Երևան-Սևան ճանապարհին տեղ-տեղ է մերկասառույց է

Հասարակություն

27 Հունվարի 2022, 17:20
 Հայաստանի միանգամից 6 մարզերում ձյուն է տեղում. Երևան-Սևան ճանապարհին տեղ-տեղ է մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

ԱԻՆ-ից հայտնում են, որ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի և Լոռու մարզերում, Վայոց ձոր մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica