close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան Ղազախստանին անօդաչու սարքեր կմատակարարի

Աշխարհ

27 Հունվարի 2022, 17:09
 Թուրքիան Ղազախստանին անօդաչու սարքեր կմատակարարի

Թուրքական Türk Havacılık ve Uzay Sanayii AŞ (TUSAŞ) օդատիեզերական ընկերությունը մոտակա ամիսներին Ղազախստան կուղարկի  առաջադեմ հարձակման Anka անօդաչու թռչող սարքերի խմբաքանակը. Anadolu-ին տված հարցազրույցում ասել է TUSAŞ-ի գործադիր տնօրեն Թեմել Քոթիլը։

Նրա խոսքով՝ Anka անօդաչու թռչող սարքերի խմբաքանակն արդեն հասցվել է Թունիս, իսկ հաջորդը Ղազախստանն է։

Քոթիլը նշել է, որ հարվածային անօդաչու սարքերի վերաբերյալ բանակցություններ են ընթանում նաև մի շարք այլ երկրների հետ։ «Այսօր Թուրքիան անօդաչու թռչող սարքերի մշակման հարցում կախված չէ օտար տեխնոլոգիաներից։ Anka-ի համար նախատեսված շարժիչը նույնպես արտադրվում է մեր երկրում։ Անօդաչու սարքերի պահանջարկը մեծ է»,- ասել է նա։

Քոթիլը նաև ասել է, որ Anka անօդաչու թռչող սարքի կատարելագործումը չի դադարում, և բարեկամ երկրները նույնպես կարող են օգտվել անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունից։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica