close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսի ավագանու ՔՊ անդամներին թվում է՝ դատական գործը հաղթելու են և իմաստ չկա կնիքն ու բանալիները տալու․ փաստաբան

Քաղաքական

27 Հունվարի 2022, 16:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսի ավագանու ՔՊ անդամներին թվում է՝ դատական գործը հաղթելու են և իմաստ չկա կնիքն ու բանալիները տալու․ փաստաբան

Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների՝ ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի ընտրության արդյունքները վիճարկող հայցադիմումը վարույթ ընդունելն իսկ կոնկրետ հետևանքներ է ունեցել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց  Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու ընդդիմադիր՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունների շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը ՀՀ վարչական դատարանում, որտեղ քննվում է Ահարոն Խաչատրյանին Վարդենիս համայնքի ղեկավար ընտրելու արդյունքն անվավեր ճանաչելու՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բողոքը։

«Մեր պնդմամբ՝ իրավաբանական հետևանքն այն է, որ վարչական ակտի գործողությունը չի կասեցվում, ուրեմն ինչ-որ մարդկանց կարծիքով էլ կասեցվում է, դրա համար կնիքն ու բանալիները չեն տալիս։ Իրենց թվում է, որ այս դատական գործը հաղթելու են և էլ իմաստ չկա կնիքն ու բանալիները տալու»,-ասաց փաստաբանը։

Վարազդատ Հարությունյանը դատական նիստում դատավոր Մերի Համբարձումյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Նա համոզված է, որ ոչ միայն հայցադիմումը վարույթ ընդունելն է անօրինական, այլև կոնկրետ այդ դատավորին գործը մակագրելու ընթացակարգը։

Պատճառների թվում, թե ինչու հայցադիմումը պետք է չընդունվեր, փաստաբանը նշեց, որ Ահարոն Խաչատրյանը հունվարի 7-ին ծանուցում է ստացել այն մասին, որ հունվարի 10-ին գործը վարույթ է ընդունվել, ինչը հնարավոր չէր նախապես իմանալ։  Բացի այդ պետական տուրքերի անդորրագրում նշված է, որ ինչ-որ պայմանական «Պողոս Պողոսյան» վճարել է պետական տուրք, բայց վճարման նպատակ նշված չէ, և իրենց համար անհասկանալի է՝ ինչպես է նման անհայտ ծագման անձի անդորրագրով նյութը դատարանը վարույթ ընդունել, որովհետև գիտեն, որ նման դեպքերում հայցը հետ է վերադարձվում։

«Եթե հիմնավոր չհամարենք դատական ակտով ներկայացված հիմավորումները՝ դատավորի ինքնաբացարկը մերժելու որոշումը միանշանակ բողոքարկելու ենք Վարչական վերաքննիչ դատարան»,-նիստի ընդմիջմանը լրագրողներին ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ դատական գործընթացն ինքնին չի ազդում Վարդենիսի նորընտիր համայնքապետի ու ավագանու աշխատանքի վրա, բայց  ազդում են կոնկրետ մարդիկ, ավքեր իրենց թույլ են տալիս ինքնուրույն մեկնաբանել դատական ակտի բովանդակությունը հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ։ Այս պատճառով էլ իրենք ստիպված եղան «այդ դատական ակտը կայացրած ու բոլորին կրակը գցած դատավորին» պարզաբանել հայցադիմումը վարույթ ընդունելու իր որոշման հետևանքները։

Համայնքապետի աշխատասենյակի բանալին ու համայնքապետարանի կնիքը անհետացել է և ընդդիմադիրները կասկածում են, որ դա ավագանու իշխանական անդամների մոտ է, քանի որ նրանք մշտապես պատճառաբանում են, որ քանի գործը դատարանում է՝ ավագանու աշխատանքը չպետք է շարունակվի, այնինչ դատարանի այդպիսի որոշում չկա։

«Նոր համայնքապետի երդման պահից սկսած դադարում են նախկինի լիազորությունները, բայց Ահարոն Խաչատրյանը հո չի գնալու դուռը ջարդի, մտնի։ Բացի դրանից առանց կնիքի որոշումներ էլ չի կարող կայացնել»,-պարզաբանեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» ընդդիմադիր խմբակցությունները համատեղ համայնքապետ են ընտրել Ահարոն Խաչատրյանին։  Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավագանու առաջին նիստին և քվեարկությանը չի մասնակցել, քանի որ ավագանու անդամների ընդհանուր թվի մեջ նրանց ձայները մեկով պակաս էին և հավանականությունը մեծ էր, որ համայնքապետ կընտրվի ընդդիմադիրների թեկնածուն։ Իշխանական թևի թեկնածու՝ Վարդենիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը ընտրություններից հետո հայտարարեց, որ ինքն է համայնքապետը, ոչ թե Ահարոն Խաչատրյանը և որ դատարանում վիճակելու են նրա ընտրության արդյունքները։ Վարդենիսի համանքապետի աշխատասենյակի բանալին ու համայնքապետարանի կնիքն անհետացել են՝ Ահարոն Խաչատրյանի կողմնակիցները դրանք չեն  գտնում, որպեսզի ընտրված և երդման արարողության մասնակցած համայնքապետ Ահարոն Խաչատրյանը բնականոն աշխատանքի անցնի։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica