Պուտինն ընդունել է Էրդողանի առաջարկը և գնալու է Թուրքիա
Տարածաշրջան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերը։ Դա տեղի կունենա հենց նրանց գրաֆիկը, համաճարակաբանական իրավիճակը թույլ տան․ ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ այս թեման բազմիցս բարձրացվել է նախագահների վերջին շփումների ընթացքում։
«Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են, որ ՌԴ նախագահը անպայման կօգտվի հրավերից, հենց որ իրավիճակը թույլ տա»,- ասել է Պեսկովը։