close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանցիները շարասյան անցնելու ժամանակ կրակահերթ են արձակել Կարմիր շուկայի ուղղությամբ

Արցախ

27 Հունվարի 2022, 15:39
 Ադրբեջանցիները շարասյան անցնելու ժամանակ կրակահերթ են արձակել Կարմիր շուկայի ուղղությամբ

Ադրբեջանցիններն այսօր՝ հունվարի 27-ին, կրակահերթ են արձակել Կարմիր շուկայի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Կոնկրետ գյուղի մեջ չեն թիրախավորել, կրակել են գյուղի շուրջը։ Կրակոցները արձակվել են ադրբեջանական շարասյան անցնելու ժամանակ, տևել է մի քանի րոպե։ Շարասյունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ է անցել»,- նշեց Հակոբյանը։     

Նշենք, որ հունվարի 24-ին NEWS.am-ը հայտնել էր, որ Կարմիր շուկայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են հնչել։

Հաջորդ օրը՝ հունվարի 25-ին, Կարմիր շուկայի բնակիչները որոշ ժամանակով փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը՝ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունը կանգնեցնելու նպատակով։

Բնակիչները պահանջել են, որ նախապես ադրբեջանցիները տեղյակ պահեն իրենց, թե երբ են պատրաստվում շարասյունով անցնել։ Նրանք նաեւ բողոքել են, որ ադրբեջանցիները պարբերաբար առեւանգում են անասուններին եւ չեն վերադարձնում:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica