F-35-ի վերաբերյալ բանակցությունները դրական են ընթանում, իսկ Ս-400-ի վերաբերյալ պայմանագրի իրականացումը շարունակվում է. Էրդողան
Տարածաշրջան

Անկարայի և Վաշինգտոնի միջև F-35 կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունները դրական ուղղությամբ են ընթանում. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«ԱՄՆ պաշտոնյաների և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության միջև F-35-ի վերաբերյալ բանակցությունները դրական ուղղությամբ են ընթանում»,- ասել է նա։
Էրդողանը խոսել է ռուսական Ս-400-ների գնման հարցում Անկարայի և Մոսկվայի աշխատանքի մասին։ Ըստ նրա՝ այդ պայմանագրի իրականացումը շարունակվում։
Էրդողանը բարձր է գնահատել Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ների գնումը «հետ քայլ չկա» բառերով՝ ընդգծելով, որ երկիրն ինքնուրույն է որոշումներ կայացնում, թե ինչ և ումից գնել։