Վրաստանն ու Ադրբեջանը մտադիր են միասնական մաքսակետ ստեղծել
Տարածաշրջան

Անցյալ տարի Վրաստանը և Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել «Մետաքսի ճանապարհ» միասնական մաքսակետի ստեղծման մասին. հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին Մաքսային միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
Նա կոչ է արել գործընկեր կազմակերպություններին՝ աջակցել ծրագրի իրականացմանը։
Գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ 2021 թվականին Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև մաքսային ոլորտում եռակողմ համագործակցության նոր ձևաչափ է հաստատվել։
Խուցիշվիլին ընդգծել է նաև մաքսային ոլորտում երկկողմ, եռակողմ և բազմակողմ համագործակցության զարգացման կարևորությունը։