close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը կմեծացնի Թուրքիային գազի մատակարարումը իրանական գազի մատակարարման խնդիրների պատճառով

Տարածաշրջան

27 Հունվարի 2022, 14:36
 Ադրբեջանը կմեծացնի Թուրքիային գազի մատակարարումը իրանական գազի մատակարարման խնդիրների պատճառով

Ադրբեջանը  օրական լրացուցիչ մինչև 5 մլն խորանարդ մետր գազ կմատակարարի Թուրքիայի գազաբաշխիչ ցանցերին։ Ըստ թուրքական «Անադոլու»-ի՝ մատակարարումները կատարվում են Ադրբեջանի գազամատակարարման ընկերության միջոցով Թուրքիայի հյուսիսարևելյան Արդահան նահանգի Թյուրքգյոզյու գյուղի տարածքով։

SOCAR-ի միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը Ավելի վաղ լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանը կավելացնի գազի մատակարարումները Թուրքիա։ 

«Իրանից Թուրքիա գազի փոխադրման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով նա դիմել է ադրբեջանական գազամատակարարող AGSC ընկերությանը՝ կապույտ վառելիքի ժամանակավոր պակասը հաղթահարելու համար։ AGSC-ն, որը ներկայացնում է «Շահ Դենիզ» կոնսորցիումը, արդեն արձագանքել է եղբայրական Թուրքիայի խնդրանքին և, մոբիլիզացնելով առկա ներուժը, կավելացնի բնական գազի արտահանումը Ադրբեջանից Թուրքիա՝ համապատասխան ձևավորվող պահանջարկի»,- ասել է Ահմեդովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ SOCAR Enerji-ն փետրվարի ընթացքում Թուրքիայի գազաբաշխիչ ցանցերին կմատակարարի օրական 4 միլիոն խորանարդ մետր կետ գազ հյուսիսարևելյան Արդահան նահանգի Թյուրքգյոզյու գյուղի տարածքով։

Անատոլիայի ու Թրակիայի մեծ մասում «տեխնիկական խնդիրների» և կտրուկ ցրտի պատճառով հունվարի 20-ից, Իրանի կողմից Թուրքիա գազի մատակարարումը դադարեցնելու ֆոնին, բնակչության՝ գազի սպառումը հասել է ռեկորդային մակարդակի։


Նիկոլի իջեցրած նշաձողը
19 Մայիսի 2022, 23:28 Նիկոլի իջեցրած նշաձողը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica