close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

4 շանտաժ-նախապայմաններ կամ Նիկոլի բանակցությունների գինը

Քաղաքական

27 Հունվարի 2022, 12:38
 4 շանտաժ-նախապայմաններ կամ Նիկոլի բանակցությունների գինը

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտը ստում է, կեղծում, մանիպուլացնում ամեն ինչ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով  Փաշինյանի ասուլիսում հնչած մի շարք մտքերին։

«Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այնպես, ինչպես ցանկացել է Ադրբեջանը։ Այո՛, մենք միշտ ասել ենք, որ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ոչինչ չունենք, բայց այդ ամբողջականության մեջ չի մտնում Արցախը։ Արցախը, խորհրդային օրենքներին համապատասխան, դուրս է եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից»,- ասաց քաղաքագետը։

Հարցին` Փաշինյանն իր ասուլիսում ևս մեկ անգամ վերահաստատե՞ց, որ Արցախը Ադրբեջան է, և վերջ, բանախոսը ասաց՝ այո՛, քանի որ այս ամենի պատճառը սեփական իշխանությունը պահելն է։

«Վարչապետի աթոռն ամեն ինչից վեր է։ Նա պատրաստ է այնպիսի այլանդակ ստախոսությունների, այնպիսի մանիպուլյացիաների և կեղծիքների, որ նույնիսկ ադրբեջանցիները չեն կարող իրենք իրենց այդպես պաշտպանել, ինչպես պրոադրբեջանական թեզերը պաշտպանում է վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտը։ Այս ամենը սարսափելի է։ Նա փորձեց իր մամուլի ասուլիսի ժամանակ կեղծել Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրված թեզերը։ Նա, այդ ամենը մանիպուլյացիաների ենթարկելով, աղճատում է այն, ինչ իրեն ձեռնտու է, և ինչը պրոթուրքական է, ինչը պրոադրբեջանական է, դա մատուցում է հասարակությանը՝ որպես միակ ճշմարտություն։ Չկա՛ նման բան. ՀՀ-ն երբե՛ք՝ ո՛չ 1992 թ., ո՛չ հետագայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել,  դա սուտ է։ Փաշինյանը ստում է»,- ասաց Գ. Համբարյանը։

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանն այսօր պատրա՞ստ է Հայաստանը.  քաղաքագետի կարծիքով` միայն հոգեպես անառողջ անձը կարող է ցանկանալ պատերազմ, այստեղ խնդիրն այլ է՝ դու ի՞նչ գնով ես գնում խաղաղության։

«Ի՞նչ գին է պատրաստ վճարել Նիկոլ Անհողը, որպեսզի Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջան» բացի։ Թուրք-ադրբեջանական տանդեմը նրա հետ բարեկամանալու դիմաց գին է առաջարկում Հայաստանին, այն է՝ չորս շանտաժ-նախապայմաններ։ Թուրքիայի նախագահ Էրդողանն անցյալ տարվա սեպտեմբեր ամսին շատ պարզ նշեց, որ մինչև Հայաստանը չհամաձայնի այս չորս շանտաժ-նախապայմաններին, Հայաստանի հետ ոչ մի բանակցություն չեն վարվելու։ Ինձ մոտ` որպես ՀՀ քաղաքացու, հարց է առաջանում` արդյո՞ք Հայաստանն ընդունել է Անկարայի շանտաժ-նախապայմանները։ Անընդհատ լսում ենք հայտարարություններ` Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների է բանակցում, բայց Թուրքիան համաձա՞յն է»,- ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք` նույն այդ ասուլիսում Ն. Փաշինյանը հայտարարեց, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Սփյուռքի և Հայ դատի հարցն է, այդ հարցով զբաղվում են նրանք։ Ըստ Գագիկ Համբարյանի` սա ևս մանիպուլյացիա է։ 

«Մենք նշել ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, բոլորը գիտեն` ինչ հայտարարություն է ընդունվել։ Սա փակ թեմա չէ, հատկապես՝ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին Հայոց ցեղասպանության խնդրի միջազգայնացումը դրված էր Հայաստանի կարևորագույն հարցերի շարքում։ Այդ տարիներին բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանության իրողությունը։ Սրանով Նիկոլ Անհողը փաստեց, որ թուրքերի շանտաժ նախապայմաններից մեկն արդեն ընդունել է,  իսկ հիմա փորձում է Հայոց ցեղասպանության միջազգայնացման խնդիրը գցել Սփյուռքի գրպանը` փորձելով ներկայացնել, թե դա երբևէ մեր հարցը չի եղել, մենք պահանջատեր չենք եղել, և դա ընդամենը Սփյուռքն է արել»,- ասաց նա։

Գագիկ Համբարյանը բացահայտ կեղծիք է համարում նաև Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած այն հայտարարությանը, թե Ալիևի ռազմատենչ հայտարարությունները հայելային արտապատկերումն են 1994 թ. հետո Հայաստանի կողմից հնչեցված մտքերի. Փաշինյանը  փորձում է մեղքը բարդել նախկին նախագահների վրա՝ մոռանալով, որ նման բան չի էլ եղել։

«Եթե որոշ պատմաբաններ, քաղաքագետներ փաստերով ներկայացրել են, որ ոչ միայն Բաքուն, այլև Ադրբեջանի տարածքի 95%-ը պատմական Հայաստանի տարածքներ են եղել, դա չի նշանակում, որ Ադրբեջանի նախագահը իրավունք ունի ասելու, որ Երևանը, Սյունիքը և Սևանը պատմական ադրբեջանական տարածքներ են։ Ի՞նչ է առաջարկում Նիկոլ Անհողը` մենք մեր պատմությունից հրաժարվե՞նք, միայն թե իր և որոշ թուրքասեր օլիգարխների բիզնես ծրագրերն ի կատար ածվեն։ Ի գիտություն Նիկոլ Անհող թերուսի՝ նշեմ, որ ադրբեջանցիները Երևանի և Հայաստանի ներկայիս տարածքների նկատմամբ նկրտումները սկսել են դեռևս ԽՍՀՄ տարիներից։ Եվ դրա կնքահայրը ոչ թե Ալիևն է, այլ Զիա Բունիաթովը»,- ասաց քաղաքագետը։

Հարցին` փաստորեն, բոլոր հիմքերը կա՞ն կարծելու, որ Ադրբեջանը Հայաստանում ունի իր հատուկ ներկայացուցիչը, Գագիկ Համբարյանն արձագանքեց` այո՛, Ադրբեջանը ՀՀ-ում ունի իր վստահելի ներկայացուցիչը, որը պրոադրբեջանական և պրոթուրքական շահերը ավելի ջանադրաբար է պաշտպանում, քան նույն Բաքվի և Անկարայի  պաշտոնական ներկայացուցիչները տարբեր հարթակներում։

Քաղաքագետը պատահականություն չի համարում այն, որ Փաշինյանի ասուլիսից հետ Բաքվի բռնապետը հայտարարեց, թե Հայաստանից դրական ազդակներ են գալիս, իսկ Չավուշօղուն ասում է, որ եկել է պահը, որ Թուրքիան և Հայաստանը արդեն կոնկրետ հարցերի շուրջ պայմանավորվեն:

«Ամեն ինչ ակնհայտ է.  այստեղ ոչ մի բարդ բան չկա։ Նիկոլ Անհողի բեմադրած ասուլիսը մանրամասն ուսումնասիրվում է Անկարայում և Բաքվում։ Բացարձակ պատահական չէ,  որ Թուրքիայում և Ադրբեջանում դա շատ մեծ ցնծությամբ  և ուրախությամբ ընդունվել է։ Թուրքիան և Ադրբեջանը նույնիսկ իրենց երազներում չէին կարող պատկերացնել, թե ինչեր կարող էին ստանալ Հայաստանից»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։

 

                                                                                 Լենա Կարապետյան

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica