Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա. սպասում է պատասխանի
Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր երկիր։ Հիմա սպասում է Կրեմլի պատասխանին։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է NTV հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Էրդողանը Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։
Էրդողանը հայտարարել է առաջնորդների դեմ առ դեմ հանդիպում կազմակերպելու մտադրության մասին։