«Ժողովո՛ւրդ, ոտքի՛».Աշոտ Մինասյանը դուրս եկավ կալանավայրից, ի՞նչ է պատրաստվում անել
Քաղաքական

Արդեն հայտնել ենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փոխեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կիրառելով ստորագրություն չհեռանալու մասին և գրավ 2 մլն դրամ։
Դատարանի որոշումից ժամեր անց՝ կեսգիշերն անց, Աշոտ Մինասյանը դուրս եկավ կալանավայրից, նրան դիմավորեցին ընկերները, հարազատներն ու ընտանիքի անդամները:
Աշոտ Մինասյանը վերահաստատեց, որ իր նկատմամբ կատարվածը կապված է իր գործունեության հետ:
«Փորձում են, առաջին դեմքերին կալանավորելով ,կոտրել մարդկանց, ուզում են ահ ու սարսափ տարածել, չկա նման բան, ժողովրդի այն հատվածը, որը գիտի, թե ինչ է հայրնեիքը, կուչ չի գալու, ծնկի չի գալու, ի վերջո, պայքարող տեսակը ծնկի չի գալիս»,-ասաց նա: