close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արժե ամառային արձակուրդների կրճատման հաշվին մի քիչ երկարացնել ձմեռային արձակուրդները. «Փաստ»

Մամուլի տեսություն

27 Հունվարի 2022, 08:37
 Արժե ամառային արձակուրդների կրճատման հաշվին մի քիչ երկարացնել ձմեռային արձակուրդները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ պարբերաբար անդրադառնալու ենք հաճախակիացող այն խոսակցություններին, թե սուր շնչառական վարակների ակտիվացման հետ կապված՝ գուցե նպատակահարմար է ուսումնական հաստատություններում ընդհանրապես արձակուրդների «տեղաշարժ» կատարել, մասնավորաբար՝ դասապրոցեսը կազմակերպել հունիսին և ամառային արձակուրդը դարձնել երկու ամիս, փոխարենը մեկ ամիս հանգստանալու հնարավորություն տալ հունվարին:

Թեմայի հետ կապված՝ նախորդ անգամ «Փաստը» ներկայացրել էր առողջապահական համակարգի մասնագետի տեսակետը, որը համաձայն չէր նման առաջարկին՝ նշելով, որ վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդությունները հակված են շատանալու աշնանը և գարնանը, ուստի ուսումնական գործընթացը հունվարից հունիս տեղափոխելով՝ ոչինչ չի փոխվելու: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանին խնդրեցինք կարծիք հայտնել այս հարցի առնչությամբ` կրթական տեսանկյունից: «Խորհրդային ժամանակներից սկսած՝ ամռանը ուսհաստատություններում երեք ամիս արձակուրդ ունեինք:

Մինչդեռ, օրինակ, եվրոպական բուհերում, ուսհաստատություններում արձակուրդը տևում է 1,5 կամ 2 ամիս: Միևնույն ժամանակ, արձակուրդները հավասարաչափ բաշխվում են ուստարվա վրա: Արժե, որ մենք ևս գնանք նման փոփոխությունների, այսինքն` ամառային արձակուրդների կրճատման հաշվին մի քիչ երկարեցնենք ձմեռային արձակուրդներն ուսհաստատություններում:

Նման փոփոխությանը դրական եմ վերաբերվում: Տեսեք` ամռանը երեք ամիս, ըստ էության, որևէ բան չենք անում, բայց մեր աշակերտներն ու ուսանողները շատ ինտենսիվ աշխատում են մյուս ամիսներին: Այնպես որ, կողմնակից կլինեի, եթե ամառային արձակուրդների կրճատման հաշվին երկարեցվեին մյուս արձակուրդները և բաշխումը մոտավորապես հավասար կլիներ տարվա ընթացքում, ինչը հիմքեր կստեղծեր կրթության արդյունավետության բարձրացման համար»,-«Փաստի» հետ զրույցում ասաց կրթության փորձագետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Արծվաշեն» խայծի մասին
16 Մայիսի 2022, 23:12 «Արծվաշեն» խայծի մասին
Մի՛ շեղէք սլաքները
16 Մայիսի 2022, 22:11 Մի՛ շեղէք սլաքները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica