close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Հասարակություն

26 Հունվարի 2022, 22:27
 Տավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ հունվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 01։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գրիգոր Ա-ն իր վարած Isuzu մակնիշի ավտոմեքենայով Այգեպար-Մովսես ավտոճանապարհի 2-րդ կմ-ում՝ գերեզմանոցի հարակից տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվել ձորը։ 

Վթարի հետևանքով ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ, 34-ամյա Կարեն Շ-ն, 25-ամյա Հարություն Պ-ն, վարորդ Գրիգոր Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներից Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Վահագն Շ-ն «Բերդ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ 

Մահացածն աշխատում էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Բերդի բաժնում։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica