close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը հիասթափված է թուրք հայտնի երգչուհու ու լրագրողի նկատմամբ սկսված հետապնդումների կապակցությամբ

Աշխարհ

26 Հունվարի 2022, 11:38
 ԱՄՆ-ը հիասթափված է թուրք հայտնի երգչուհու ու լրագրողի նկատմամբ սկսված հետապնդումների կապակցությամբ

ԱՄՆ-ը «հիասթափված է»  թուրք երգչուհի Սեզեն Աքսուի հասցեին Էրդողանի սպառնալիքներից և լրագրող Սեդեֆ Քաբաշի ձերբակալությունից։ Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ասել է. «Մենք կարծում ենք, որ խոսքի ազատությունն ամրապնդում է ժողովրդավարությունը և պետք է պաշտպանված լինի, նույնիսկ երբ խոսքը վերաբերում է այն խոսքին, որը ոմանք կարող են հակասական համարել»:

Հիշեցնենք, որ հայտնի թուրք երգչուհի Սեզեն Աքսուն շաբաթներ առաջ իր երգերից մեկի Şahane Bir Şey Yaşamak-ի ռեմիքս տարբերակն էր հրապարակել, որի տողերից մեկում ասում է` «բարև փոխանցեք այդ անկիրթ Ադամին և Եվային», ինչը բարկացրել է երկրի իսլամապաշտ շրջանակներին, հատկապես՝ երկրի ղեկավարությանը` Էրդողանի գլխավորությամբ, որըխոստացել էր «ճզմել Աքսուի լեզուն»: Իսլամում առաջին մարդը համարվում է Ադամը, որը նաև առաջին մարգարեն է:

Իսկ լրագրող Սեդեֆ Քաբաշը, քննադատելով թուրքական իշխանություններին, մեջբերել էր հայտնի ասացվածքը. «Երբ եզը մտնում է պալատ, թագավոր չի դառնում, բայց պալատն ախոռ դառնում է»:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica