close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տպավորություն է՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները կան, իսկ բանակցությունները թատերական ներկայացում են. Կիրո Մանոյան

Քաղաքական

26 Հունվարի 2022, 10:16
 Տպավորություն է՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները կան, իսկ բանակցությունները թատերական ներկայացում են. Կիրո Մանոյան

Փաշինյանը որոշել է` պետք է Թուրքիայի հետ կարգավորի հարաբերությունները, իսկ Թուրքիան անընդհատ հիշեցնում է նախապայմանների գոյության մասին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ  հարաբերությունների կարգավորման փաշինյանական մոտեցումներին։

«Այս իշխանությունները Թուրքիայից լսում են նույն հայտարարությունները, բայց՝ հասկանում մեկ այլ բան։ Փաշինյանը Թուրքիայի հետ սկսել է մի գործընթաց, բայց նպատակը ի՞նչն է, պարզ չէ. չհասկանալու դեպքում՝ անմեղության կարելի է վերագրել, բայց կան հիմքեր կարծելու, որ սա դավաճանական քայլ է, դավադրություն։ Փաշինյանը փորձում է ամբողջական կապիտուլյացիայի ենթարկել մեր երկիրը։ Այս իշխանությունը, որ նույն Թուրքիայի դեմ պատերազմը տանուլ է տվել, ցանկության դեպքում էլ ի վիճակի չի լինի  պաշտպանել Հայաստանի և հայության շահերը»,- ասաց բանախոսը։

Հիշեցնենք` Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Ն. Փաշինյանը հայտարարում էր, թե Թուրքիան չի փոխել իր քաղաքականությունը, Թուրքիան շարունակում է հայերին ցեղասպանել։ Բայց իրադարձություններն այնպես զարգացան, որ  այդ անձնավորությունը ամեն ջանք ու եռանդ չի խնայում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Մի բան էլ` առիթը բաց չի թողնում ևս մեկ անգամ ժողովրդին համոզելու, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը պահի հրամայականն է։

Ըստ Կիրո Մանոյանի` հիմքեր կան կարծելու, որ որոշակի հարցերի շուրջ այս իշխանությունները Թուրքիայի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել, իսկ հիմա  թատերական ներկայացում է` ցույց տալու համար, որ ինչ-որ գործընթացներ, այնուամենայնիվ, ընթացքում են։

Հիշեցնենք` ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Ն. Փաշինյանը հայտարարեց` ինքն է կրում ամբողջ պատասխանատվությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հարց է առաջանում` Փաշինյանն այս հայտարարություններն անում է, որովհետև գիտակցո՞ւմ է, որ, այս և նման այլ հայտարարություններ անելով, ինքը պատասխանատվություն չկրեց, օրինակ՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման, Արցախի 75%-ի հանձման դեպքում։

Կ. Մանոյանը այսպես է մեկնաբանում տվյալ հայտարարությունը. եթե թիվ մեկ պատասխանատուն Փաշինյանն է, ապա թիվ մեկ մեղավորն ո՞վ է։ Փաշինյանը, ըստ էության, փորձում է, ամեն ինչ խեղաթյուրելով,  առաջ գնալ։

Անդրադառնալով այն լուրերին, որ Թուրքիան Հայաստանի հետ հանդիպումները չի ցանկանում անցկացնել որևէ երրորդ երկրում, բանախոսն ասաց. «Ռուսաստանի մասնակցությամբ Հայաստանի և Թուրքիայի բանակցություններն ինչ-որ մի կետի կարող են հասնել, որը արդեն կվնասի Ռուսաստանի շահերին։ Պարզ է` Ռուսաստանը կնախընտրեր իր հովանավորությամբ և մասնակցությամբ այդ բանակցությունները ընթանան, որպեսզի կարողանա վերահսկել։ Ռուսաստանը չի ցանկանում իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես զարգացան 2008-2009 թթ.։ Իհարկե, եթե երկու կողմերը առանձին խոսեն, արդյունավետ կլինի, բայց ներկա իրավիճակում խոսել արդյունավետության մասին, սխալ է։ Երբ Թուրքիան իր ուզածն է ստանալու, երբ կատարվելու են Թուրքիայի նախապայմանները, պարզ է` մեր շահերից չի բխում»,- ասաց Մանոյանը։

Հարցին` եթե իրադարձություններն այնպես զարգացան, որ ներկայիս իշխանությունները, հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, պատրաստ լինեն ընդունել Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները, ապա այդ նախապայմանների ընդունումը ինչպե՞ս կընկալվի Հայաստանում և Սփյուռքում, Կարո Մանոյանը պատասխանեց, որ Թուրքիայի նախապայմաններից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը միջազգային օրակարգից հանելն է, և Էրդողանի խոսնակը հայտարարեց, որ այս բանակցություններն ամերիկահայ համայնքի քաղաքական օրակարգն ի չիք կդարձնեն։

«Պարզ է, որ հարված կհասցվի հայության շահերի պաշտպանությանը, Հայ դատի հանձնախմբի աշխատանքներին, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կտապալվի։ Դժվար կլինի, քանի որ հայրենի պետության իշխանություններն ամբողջությամբ այլ ուղղությամբ են գնում, բայց դրան էլ հնարավոր է դիմագրավել»,- եզրափակեց Կիրո Մանոյանը։

 

                                                                     Լենա Կարապետյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica