Սյունիքի ճանապարհներին մերկասառույց է. Ջերմուկում, Վանաձորում, Հրազդանում և Ֆանտանում ձյուն է տեղում
Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ֆանտան գյուղում տեղում է ձյուն: